ԱԺ-ն վերածել են ՀՀԿ-ը գրասենյակի. հարիր չէ, պարոնայք, 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ` սա է մեր դառը իրականությունը:
Հստակ կարելի է ասել` ո՞ւմ է պետք այն խորհրդարանը, որտեղ ընդամենը մեկ կուսակցություն միանձնյա որոշումներ է ընդունում, որտեղ ընդդիմադիր` ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության և այլընտանքային ԲՀԿ-ի կարծիքը ոչինչ չի կարող փոխել:
Հիշեցում. այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության կողմից ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին կողմ քվեարկեցին միայն հանրապետականները, իսկ ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքը չմասնակցեցին քվեարկությանը: Այսպիսով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:
Յուրաքանչյուր երկրի դեմոկրատիայի ինդիկատորը տվյալ երկրի խորհրդարանն է, այսինքն եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա մենք կարող ենք ասել, որ մենք ավտորիտար պետություն ենք դառնում, քանզի մեր խորհրդարանը դարձել է ՀՀԿ-ի խամաճիկը, մի ամբողջ կառույց փաստորեն ադեկվատ որոշումներ չի կարող ընդունել, քանզի նա կախված է ՀՀԿ-ականների կամայականություններից:
Միգուցե ցրե՞լ է պետք խորհրդարանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/542788792500045
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել