Երեկ երբ մեր ոչ իշխանական ուժերը փորձում էին տապալել քվեարկությունը, բոլորս ականատես եղանք, թե ինչպես մուրազակատար ու արագահաս Սուրբ Սարգիսի նման վրա հասավ մարդ-կուսակցություն Խ. Քոքոբելյանն ու գրանցվեց` նպաստելով, որ քվորումն ապահովվի: Ինքնահռչակ ընդդիմադիրի այս քայլը, բնականաբար, աննկատ մնալ չէր կարող, ու թեև դեռ հայտնի չէ, թե իշխանությունները ինչպես կգնահատեն իրենց մատուցված այդ «բացառիկ ծառայությունը», սակայն ընդդիմությունն ու ոչ իշխանականները ժողովրդի հետ արդեն հասկացան մի քանի կարևոր իրողություն, առաջնահերթորեն այն, որ այս մարդ-կուսակցությունն այլ բան չէ, քան Բաղրամյան քսանվեցի հերթական քաղաքական նախագիծը, ի դեպ, բավականին անհաջող ու «գեղացիվարի»: Այնուհետև, որ երբեք այլևս չի կարելի հույս դնել ու վստահել միշտ իրեն ստվերում պահող, ժամանակի սովետական լրտուի կեցվածք որդեգրած պատգամավորի հանդեպ, ով թեև իրեն համարում է ընդդիմադիր, բայց տեսանելի անցյալում՝ թեկուզ ձևի համար, մի հակաիշխանական ելույթի հեղինակ չէ, ավելին, բազմիցս է «խոզանակվել» նույն ոչ իշխանական դաշտի առանձին ինտելեկտուալների կողմից՝ շարքային անգրագիտությունների համար: Սակայն այս ամենը կարծես վերոնշյալ անձին այնքան էլ չի հետաքրքրում և, ավելին, վերջինս նույնիսկ հոխորտում է, փորձում է հոխորտանքի ներքո կոծկել սեփական արարքի փոքրությունը: Ամեն դեպքում արվեց մի բան, որ ահագին մտածելու տեղիք տվեց ողջ հասարակությանը: Ու հիմա Քոքոբելյանը լրացրեց Բաղրամյան քսանվեցի հաճախորդ «դհոլ զուռնայի անսամբլի» շարքերը արդեն պաշտոնապես ու կարող է վայելել վերջինիս պտուղները: Էստեղ է ասած` «մկանը առյուծի մարմնի մեջ էլ խցկես՝ էլի մուկ է մնալու»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/702569476475765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել