Երբ առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919-1920թթ., կազմավորվեց Ազգերի Լիգա անունը կրող աշխարհում առաջին միջազգային քաղաքական կազմակերպությունը և հռչակվեցին նրա գերագույն նպատակները, ազգերն ու ժողովուրդները թեթևացած շունչ քաշեցին, մտածելով, որ «երկրագնդի կառավարիչները» խելքի են եկել և այսուհետ մարդկությունն ապրելու է տիեզերական ներդաշնակության օրենքներին համապատասխան ու ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԴՐԱԽՏԻ...
Սակայն երկրագնդի վրա արդարության հաստատմանն ուղղված տեսակ-տեսակ բարձրագոչ հայտարարությունները, տարաբնույթ «իրավարար վճիռները»՛, համաձայնագրերն ու մանդատները կոպեկի արժեք չունեցան…
Հետագա քսան տարինեըին ԵՐԿՐԱՎՈՐ ԴՐԱԽՏԻ կերտման մարդկության բոլոր սպասելիքները հօդս ցնդեցին և նրա գլխին սարքված առաջինից հազարապատիկ ավելի աղետաբեր Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց 1945 մայիսին՝ Գերմանիայի կապիտուլյացիայով, և նույն տարվա հունիսին մի նոր միջազգային քաղաքական միավորի՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)-ի կազմավորմամբ:
Ժողովուրդներն իրենց կանխատեսումներում այս անգամ ավելի զգուշավոր գտնվեցին՝ հուսալով, որ այդ ՄԱԿ կոչվածը գոնե կնպաստի, որ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ՉՎԵՐԱԾՎԻ ԴԺՈԽՔԻ…
Եվ ահա ՄԱԿ-ի ստեղծումից 60 տարի անց մարդկության առջև բազում խնդիրներ են ծառացած, որոնց լուծումները քաղաքակրթական ներկա մոդելի, ներկա արժեհամակարգի տրամաբանությունների սահմաններց դուրս են…Բազում հարցեր են առաջանում, որոնց պատասխանները չեն գտնվում…
Ինչո՞ւ է աշխարհում ամեն բան գնալով վատանում… Որոնք են մարդկության հոգևոր-բարոյական անկման, դեգրադացման պատճառները, ինչո՞ւ է ամենուր տիրում երեսպաշտությունն ու կողմնապահությունը, ինչո՞ւ է կեղծիքը համարժեքված ճշմարտությանը, դավաճանությանը` հավատարմությունը, անօրինությունը` արդարությանը, քաոսը` ներդաշնակությանը… Ինչի՞ց է, որ ամեն ճշմարիտ բան փոխարինված է իր հակոտնյայով, ինչո՞ւ է մարդկությունը հանդուրժում այս ամենը, որո՞նք են նկարագրված երևույթների բուն, խորքային, համակարգային պատճառները և այլն, և այլն:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՄԱԿ-ը և մարդկության անունից ստեղծված միջազգային բազմապիսի կառույցները, որոնք իբր պիտի ուսումնասիրեն, ժամանակին բացահայտեն և արդարության ու անկողմնակալության սկզբունքներով լուծեն առաջացած պրոբլեմները, հակառակը, իրենք, կարծես ավելի են նպաստում դրանց խորացմանը, նորերի առաջացմանն ու աշխարհում քաոսի տարածմանը…
ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդներն ու նման կառույցները իրե՛նք են նպաստում աշխարհում խառնակությունների խորացմանն ու ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԴԺՈՂՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=537457496379691&set=np.30818597.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել