Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն քաղաքապետ ընտրել են միայն 4 քաղաքներ՝ Ախալցիխեն, Ամբրոլաուրը, Քութաիսը և Զուգդիդին: Նշված 4 քաղաքներում հաղթանակ են տարել վրացական երազանքի թեկնածուներ:
Քաղաքապետեր ընտրելու են մայրաքաղաք Թբիլիսիից բացի ևս 7 քաղաքներում:
Վրաստանի 46 շրջանային ժողովներում Վրացական երազանքի թեկնածուներ կղեկավարեն: 13-ում կանցկացվի 2-րդ փուլ:
Ընտրությունների արդյունքները և հատկապես ԿԸՀ հրապարակած տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ Վրացական երազանքը տապալել է անցնող տարիների աշխատանքը և չի ստացել ժողովրդի վստահության քվեն:
Եթե մի քանի ամիս առաջ կարողացան ջախջախիչ պարտության մատնել Սաակաշվիլիին և նրա թիմին, ապա այսօր ստեղծվել է անվստահության մթնոլորտ, այդ է վկայում նաև ցածր մասնակցությունը՝ ԿԸՀ տվյալների համաձայն, ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43,31%-ը: