Երկու արգումենտ եմ մինչ աայժմ լսել պուրակում տաղավար տեղադրելու օգտին
Ա. Այն ժամանակավոր է
Բ. Պուրակը միևնույն է ամայի է

Վատ չի, ես էլ բռնեցի սրա վրա ռազմավարություն մշակեցի` կառուցված Մաշտոցի պուրակի նախադեպի վրա:

Առաջարկում եմ Երևանի քաղաքապատերանին բոլոր անմշակ, ամաի և ուշադրությունից դուրս մնացած տարածքները, որոնց վերաբերյալ վստահ եմ կան հեռահար լուրջ քաղաքաշինական ծրագրեր, վարձակալությամբ տրամադրել ժամանակավոր տաղավարների տնօրինության: 

Առաջարկիս արդյունքում վստահ եմ, կկարգավորի բնակչության զբաղվածության, քաղաքի առևտրական և այլ ծառայությունների ապահովման քաղաքաշինական նպատակները, քաղաքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսներով:

Ավելին, բյուրոկրատիայից ազատելու նպատակով, աջակցել նախաձեռնողներին, առանց փաստաթղթերի, քննարկման, կամ հավուր պատշաճի իրազեկման միանգամից սկսել տաղավարների տեղադրումը: Կիրառել «ով առաջինը հասավ` տարածքը նրանն է» սկզբունքը /FIFO/: Ոստիկանությանը խնդրում եմ աջակցել շինարարներին, իսկ պոտենցիալ սադրիչներին, իրենց իսկ պաշտպանության նպատակով, պատ կազմած հեռու պահել շինարարության գործընթացներից: 

Զգուշացնել ժամանակավոր տաղավար և այլ օբյեկտ տեղադրողներին, որ Երևան քաղաքի հեռահար ծրագրի իրագործման ժամանակ այդ տաղավարները հեռացվելու են` հնարավորություն ընձեռելով այլ տարածք գրավելու: 

Հիշեցում, հետևեք ժամանակավոր օբյեկտների հեռացման հերթագրմանը, որպեսզի հետո չբողոքեք: Նշենք, որ առաջինը հերթագրված են օղակաձև զբոսայգու ժամանակավոր օբյեկտների հեռացումը: Այն կսկսվի 2022 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել