Վրաստանում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Ըստ նախնական տվյալների՝ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարիմանին, ում հաղթանակն արդեն շնորհավորել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հատկանշական է, որ էկզիտպոլ էին պատվիրել և «Իմեդի» հեռուստաընկերությունը, և «Ռուսթավի 2-ը», որոնց տվյալները բավականին տարբեր են և հակասական: Այդ արդյունքների համաձայն, ըստ «Իմեդի»-ի՝ հաղթանակն իրոք Նարիմանիին է, իսկ «Ռուսթավի 2»-ը պնդում է, որ կլինի 2-րդ փուլ, քանզի Նարիմանին չի հավաքել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայները:
Ազգային միասնական շարժման առաջնոդները, «Ռուսթավի 2»-ի հայտարարությունը մեջբերելով, նշում են, որ դա ժողովրդի անվստահության քվեն է իշխանություններին, ովքեր նրանց հիասթափեցրել են:
Ինչևէ, սպասենք վերջնական արդյունքի պաշտոնական հրապարակմանը և կարելի կլինի ենթադրություն անել, թե ինչ վիճակում է Վրաստանի քաղաքական ապագան և արդյոք այնտեղ սպասում է ևս մեկ հեղափոխություն՝ մոտ ժամանակներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=701868756514842&set=a.194781740556882.39701.100000751725454&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել