Այսօր՝ հունիսի 15-ին Վրաստանում մեկնարկեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Ժամը 07:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, իսկ ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ից:

Ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների ընտրություններին մասնակցում է 3 429 748 ընտրող, ովքեր քվեարկելու են 3617 ընտրատեղամասերում:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:

Վրաստանում ընտրելու են 12 քաղաքապետերի, 59 շրջանային ղեկավարների և 71 շրջանային ժողովների 2088 անդամների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել