1in.am-ը գրում է.
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ հատուկ գործողությունների գոտում մեկ օրվա ընթացքում երկրի հարավ-արևելքում ավելի քան 250 աշխարհազորային է սպանվել: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի կայքը:
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է գումարել, որի համար պատճառ է հանդիսացել աշխարհազորայինների կողմից IL-76 ինքնաթիռին հարվածելը:
«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպման ժամանակ զեկուցել է, որ վերջին օրվա ընթացքում հակաահաբեկչական գործողությունների գոտում ապօրինի զինված խմբավորումների ավելի քան 250 մասնակից է զոհվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1330267.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



