Ես չեմ հասկանում, ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության անդամները ԱԺ-ն քուչի բեսեդկի տե՞ղ են դրել, թե կարծում են, որ զոնում են: Արդեն կայուն կարծրատիպ է ձևավորվում, որ փողոցային հայհոյանքները առաջինը տալիս են հենց դաշնակները:
Սկզբում Արմեն Ռոստոմյանն ա քաղաքական լեքսիկոնը հարստացնում «Չաթլախ» բառով, հիմա էլ Աղվան Վարդանյանն ա բանաստեղծություն ձոնել Կիսելյովին պաշտպանողներին, որի առաջին տողը սկսվում է այսպես. «Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք»...
Դե հասկացանք, պոպուլիզմ ու քաղաքական դիվիդենտներ քաղելու հնարավորություն, բայց պարոնայք, դուք գոմում չեք, բեսեդկում չեք, կամերում չեք, դուք խորհրդարանում եք, դուք խորհրդարանական եք, ինչո՞ւ եք ձեզ շմայսավայել վարք թույլ տալիս, մի քիչ գոնե քաղաքական կուլտուրա մտցնեք, դրած հայհոյանքը դարձնում եք քաղաքական կատեգորիա: