Թվումա թե էս երկրում անպայման պիտի մի վատ բան լինի, որ սայլը սկսի տեղից շարժվել: Ափսոս, որ «սայլի» ոտքերն են «ջարդած», թե չէ հեռուն կգնար:
Կարդում ես ՀՀ դատախազի հանձնարարականը, ասել է թե «միջնորդագիրը» ու մեռնելու չափ «հիանում»… «Օ~, Աստված իմ, մենք այլեւս փրկված ենք... Մեզ էլ վտանգ չի սպառնում…»
Մեկը լինի ու հարցնի «Բա ուր էիր մարդ Աստծո? Ո՞ւր էիր, երբ 770.000 դրամի անօրեն առեւտուր էր իրականացվում, որից շաաաատ-շատ անմեղների կյանքն էր կախված»:
Լավա գոնե բացեիբաց գրվածա, որ ՀՀ գործող օրենսդրությունում չկա կետ, ըստ որի հնարավոր կլիներ կանխել մեթան գազով լիցքավորված փուչիկների «առուծախը»:
Լավ, ընդունենք, թե ես բան չեմ հասկանում ու օրեքն էլ մեթան գազի կիրառումը Զանգվածային միջոցառումների ընթացքում չի արգելում, բա ըտեղ մի խելքը գլխին մարդ չկար, որ ասեր. «Այ ախպեր ջան էս ի՞նչ ես անում, վտանգավորա»: Չկար, կամ էլ կար ու չասեց, լռեց...
Անկեղծ ուրախ եմ, որ տուժածներն առողջանում են... Բայց պետք է չէ մի օր մենք էլ սովորենք պայքարել մեր իրավունքների համար, ստիպենք, որ հարգեն մեզ: Եվ քանի դեռ պահանջատեր չենք` բան էլ չի փոխվի, հարյուրավոր «միջնորդագրեր» կգրվեն` մեր աչքերին թոզ փչելու համար:
Հա, մի բան էլ «...ընդ որում, վերը նշված պայթյունավտանգ խառնուրդն առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետևանքով». Ինձ էս պահը շատ հետաքրքրեց. Այսինքն դուրսա գալիս, որ փուչիկի բերանը լավ կապած չի եղել^??
Ինչ-որ շատ եմ համընկնումները (((
Կից նյութը` այստեղ



