Այն փաստը, որ Կիսելյովը խոսել է «մշակութային ընդհանրության» և «ռուսերեն լեզվի անհրաժեշտության» մասին, միանգամայն սպասելի էր: Կարելի է վստահ լինել, որ «եվրասիականությունը» «մշակութային ընդհանրության» մասին պիտի փաստաղթեր ընդունի, ինչին տարբեր ձևերով, անկասկած, պատրաստվում են Բելառուսիան և Ղազախստանը: Խնդիրը հատկապես կարևոր է Բելառուսիայի համար, որն առհասարակ որպես երկիր պետք է ամեն ջանք գործադրի իր «մասնավոր ինքնության» և «առանձնահատկության» շարունակականության վրա, բայց որի վրա «ռուսականության» շատ մեծ շերտ կա: Կիսելյովի՝ Հայաստանում արած հաստատումը ի թիվս այլոց, մեկ այլ բան է նշանակում: Որպես «հիմնադիրներ»՝ Բելառուսիան և Ղազախստանը հնարավոր է՝ առաջ կքաշեն իրենց լեզուները ևս «հիմնադիր լեզուներ» հռչակելու խնդիրը և կարող են պահանջել բոլոր քննարկումներում, պաշտոնական փաստաթղթերում, գրագրություններում և այլն, այդ լեզուները նույնպես օգտագործել: Վերջիվերջո «պաշտոնական լեզվի/լեզուների» հարցում որևէ համաձայնություն պետք է լինի, և այդ համաձայնության հիմքում որևէ տրամաբանություն պիտի լինի: Ասենք՝ հիմնադիր պետությունների լեզուները: Կամ՝ որ երկիրն ինչքան գումար է ներդնում իր լեզուն պարտադիր թարգմանող լեզուների շարքում ունենալու համար: Կամ, «եվրասիականների» ընդլայնման դեպքում՝ որևէ սլավոնական և որևէ թուրքական լեզու (քանի դեռ խոսքը գնում է «թուրքական» ընդլայնման մասին), տվյալ դեպքում՝ ռուսերենն ու ղազախերենը: Արդյունքում «հիմնադիր» երկրների համար՝ ոչ, իսկ «միացած երկրների» համար ընդունված պարտադիր լեզուները կդառնան հանրային կրթության պայման: Այնպես որ, պատրաստվենք սովորել ղազախերեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/334364110049205
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել