Բաքու կմեկնեն Կ.Նահապետյանն ու Թ.Պողոսյանը Panorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը, որին պատրաստվում են մասնակցել նաև հայ պատվիրակներ` Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում: 

Panorama.am-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ նախնական պատասխան արդեն ստացել են, սակայն մինչև ուրբաթ օրը վերջնական որոշումը կկայացնեն:

«Մեզ պատասխան է եկել ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովից, նամակում Ադրբեջանի պատվիրակության քարտուղարը նշել է, թե հուսով է, որ կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ և միջոցներ, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը մասնակցի սեմինարին»,- նշեց նա ու ավելացրեց, որ դեռ պետք է քննարկեն` արդյո՞ք այդ պատասխանը բավարար է:

Հարցին, թե ինչով է կարևոր այդ սեմինարը, որը առաջ է քաշում հայ պատգամավորների Բաքու մեկնելու խնդիրը, Կ.Նահապետյանն ասաց, որ օրակարգը բավականին հագեցած է, բայց  ամենակարևորն այն է, որ ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել