Երբ որ Ռուսաստանը Հայաստանին 800 միլիոն դոլարի զենք տվեց (սակայն հայտնի էլ չի այս ինֆորմացիան որքանով է ճշմարիտ), որոշ վրացի վերլուծաբաններ (Սոսո Ցինցաձե, Նոդար Նաթաձե) շտապեցին դրանում տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգ տեսնել: Բայց երբ նույն Ռուսաստանը ադրբեջանցիներին մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառեց՝ մեծ քանակությամբ «Սմերչ» և «Բուրատինո» տիպի ծանր հրետանի, ՄԻ-24 ուղղաթիռ, Տ-90 տանկ, ու պատրաստվում է 100 հատ էլ այդ տանկերից տրամադրել, այդ վերլուծաբանները որևէ վտանգ չտեսան: Նրանց մոտ 4-6 միլիարդ դոլարը որևէ կերպ չերևաց, մինչդեռ անհայտ 800 միլիոնը քիչ էր մնում լուրջ աղետների պատճառ որակվեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/715071098531388?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել