Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մի ուրիշ մարդ գրեր, որ երբեք իշխանության մաս չի եղել, կմտածեինք, որ մարդը անհանգստանում է իր երկրի ապագայով: Տեսնես ի՞նչը ստիպեց առաջին նախագահին, որ նման ցինիկ և նման տարիքի մարդու համար ոչ վայել հարցազրույց տա, կամ կարո՞ղ է պապին շատ ծեր է, և ով ինչ ուզում գրում է իր անունից: Միգուցե շքեղ բազկաթոռներին բազմե՞լն է փոխել նրան, բայց չեմ կարծում, որ այդ տարիքում մարդիկ փոխվում են: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչից է դժգոհ մեր առաջին նախագահը, ժամանակին ընտրություններ էր` մասնակցեիք, հաղթեիք և երկիրը դուրս բերեիք Ձեր իսկ նկարագրած վատ վիճակից` ինչպես արեցիք դա 90-ականներին: Բոլորին էլ պարզ է, որ առաջին նախագահը ցանկանում է ծերության ժամանակաընթացքում փոխել իր մասին հին ժամանակներից եկած ատելությունը: Բա ժամանակին ինչո՞ւ չէիք խոսում կամ գրում երկրում տիրող ահասարսուռ վիճակից, իսկ ով Ձեր մասին գրում էր` հայտնվում էր ճաղերից այն կողմ կամ հեռանում երկրից անկախ իր կամքից: Մի մոռացեք, որ այսօր այն սերունդն է, որոնց ժամանակին Ձեր անձնակազմով` Լյովիկներով, Արամիկներով թալանել եք ժողովրդին ու ոտքերի տակ տրորել մարդկանց իրավունքները, որ Ձեզանից թաքուն մարտի դաշտում կռիվ էին տալիս ու ազատագրում մեր հողերը, իսկ Դուք ազգի դավաճան էիք համարում այդ մարդկանց: Ինչ պատմեմ, ինչ ասեմ` բոլորս էլ տեսել ու հիշում ենք, և այդ մասայական թալանի, սպանությունների, մարդկանց անհայտ կորելու տարիները, երբ ղեկավարը Դուք եք եղել, ինչ ասեմ, Ձեզ առողջություն, մեզ էլ համբերություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=754895461197583&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել