Մեր հայազգի «աստղ» կոչեցյալ Լիլիթ Ձիոռ Հովհաննիսյանը ու Արամեն մայիսի 31-ին համերգ են ունեցել Վլադիվաստոկում: Համերգի վերջում հայկական համայնքի ներկայացուցիչները նրանց առաջարկել են այցելել 1906 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը նաև համարվում է այնտեղի հայ համայնքի միակ «տաքուկ անկյունը», որտեղ հայերն իրենց իսկականից հայ են զգում. ի պատասխան էս մեծամիտները ասել են. «Չէ… մենք արդեն հոգնած ենք, գնանք հյուրանոց հանգստանալու»` իսկականից նեղացնելով հայրենիքից այդքան հեռու մեր հայրենակիցներին: Ավելին ասեմ` վերոնշյալներն իրենց շատ տարօրինակ ու մեծամիտ են պահել նաև Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռի մեջ: Մասնավորապես` սույն ալամեզոնները իրենց էլիտա համարելով ու մտածելով, թե ուղևորները իրենց «կուտեն» ինքնաթիռի մեջ, ողջ ընթացքում եղել են սև ակնոցներով ու գլխարկներով ու թողել են գժերի տպավորություն. իբր մարդիկ իրանց չճանաչեն:
Լիլիթ ու Արամե ջան, մի մոռացեք, որ փոքր երկիր է, ու ձեր արած բոլոր անշնորհքությունները բերնեբերան արագ տարածվում են ու նստվածք թողնում:



