Գաղո՞ւթ, թե գավառ. սա է այսօր ակնհայտ այն խնդիրը, որ սակայն չի արծարծվում, չի քննարկվում: Ելցինի հետ համագործակցությունն այսօր (նաև երեկ) փոխարկվել է Պուտինի նկատմամբ ստորադասության՝ ուզենք, թե չուզենք: Սա տիպիկ գաղութային, կախյալ երկրի վիճակ է՝ ընդունենք, թե չընդունենք: Եվ քանի գնում՝ զարգացումները տանում են դրա արմատավորմանը, ինչի արդյունքը արդեն կլինի ՌԴ ծայրագավառ դառնալը: Գաղութն ունի մի առավելություն՝ ինչ-որ «X» պահի երկիրը կարող է ապագաղութացվել տարբեր հանգամանքների շնորհիվ: Սակայն մնացած բոլոր առումներով այն զիջում է գավառին՝ թեկուզ ծայրագավառի կարգավիճակով: Հաջորդը, Ղարաբաղի խնդիրը: Եթե ծայրագավառ ես դառնում Ղարաբաղի հետ միասին՝ դա վատ չէ, չնայած ապահովագրված չես 1921թ. կավբյուրոյական որոշումի կրկնումից: Գաղութի դեպքում Ղարաբաղի պահպանումը կախված է միմիայն քեզնից և պահանջելու է մարդկային և այլ ռեսուրսների զոհաբերումներ: Ուրեմն, այս դեպքում ավելի ընդունելի է գաղութային կարգավիճակը, սակայն մի փոքր ճշգրտումով, եթե թույլատրեն պահպանել այդ կարգավիճակը: Սերժի վարչակազմի «շնորհիվ» այսօր մենք օբյեկտիվորեն գտնվում ենք «գաղութ, գաղութից ծայրագավառ» ուղու վրա: Եթե ոչինչ չարվի, ասվածը կդառնա իրականություն նաև իրավաբանորեն, ինչին, որքան ես հասկանում եմ, կողմ է երկրի ազգաբնակչության ստվար, բավական ստվար հատվածը: Դժբախտաբար...



