Երեկ գրում էին, որ նորից էլ. էներգիան թանկացնելու են կիլովատտ ժամը մոտ 4 դրամով՝ պատճառաբանելով, որ արտագաղթ է, եւ սպառողների թիվը պակասում է:
Երեկ Բաշար Ասադը՝ մեծ առավելությամբ, հավաքելով ընտրողների ձայների 88 տոկոսը, հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում: Վստահաբար կարելի է ասել, որ հայերը ընտրել են Ասադին, քանի որ սիրիահայերի հանդեպ ավելի բարեհաճ նախագահ դժվար են պատկերացնում ոչ միայն սիրիահայերի, ըստ գնահատականների՝ ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրներում գտնվող հայերի հանդեպ: Հատկանշական է, որ շատ սիրիահայեր տեսնելով, Հայաստանի ժողովրդին չներկայացնող իշխանության ստեղծած վիճակը, նորից պատերազմական Սիրիա են վերադառնում:
Պատերազմի համար, կարծում եմ, Սիրիայի նախագահը մեղավոր է նրանում, որ գրեթե միակ պրոռուսական իշխանությամբ երկիրն է մնացել Մերձավոր Արեւելքում, եթե չհաշվենք դեպի Արեւմուտք թեքվող Իրանին, ինչպես որ Ռուսաստանի մեկուսացման նույն գործընթացը ամբողջ աշխարհում է:  Ով ում, ինձ համար բարդ է Ռուսաստանը ռազմավարական դաշնակից պատկերացնել: Չնայած, հնարավոր է Ռուսաստանի հետ կարելի է այնպես կառուցել հարաբերությունները, որ երկրի ռազմավարական օբյեկտները չհանձնել եւ վասալային կախման մեջ չգտնվել այդ երկրից: Հայտնի է, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Սիրիայի 8 մլրդ դոլար պարտքը, աֆրիկյան երկրներին ներել է 11,3 մլրդ դոլար պարտք, ընդհանուր առմամբ, սկսած 2000թ.-ից՝ Ռուսաստանը ներել է $100 մլրդ պարտք, բայց ոչ՝ Հայաստանի պարտքերը, էլ չասենք հարձակողական զենք է տալիս Ադրբեջանին, թույլ չի տալիս Իրանից գազ ստանալ, եւ ընդհանրապես բարդ է գտնել, թե Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը որ հարցի շուրջ են համընկնում: Պարտք չի էլ եղել մեր դեպքում, քանի որ այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ մեր երկրի շահերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել