
Շարունակելով անդրադառնալ ժամանակակից տաղանդավոր նկարիչներին` այսօր ձեր դատին կհանձնենք հայ գեղանկարիչ Սևադա Գրիգորյանի աշխատանքները: Սևադա Գրիգորյանը ծնվել է 1959թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Գորիսում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Ջերմուկում: 1979թ.-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նկարչության բաժինը, այնուհետև դասախոսությունների մասնակցել Ռիգայի արվեստի պետական ակադեմիայում: 1992թ.-ից Գրիգորյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1995թ.-ից Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ:
Գրիգորյանը յուրահատուկ ձեռագիր ունի նկարչության մեջ` միավորելով մանրանկարչությունը, ֆիգուրատիվ կոմպոզիցիաները ժողովրդական-ազգային թեմատիկայով: Սևադա Գրիգորյանի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաև տեղ գտնում հասարակական հավաքածուներում:




























