«Ժամանակակից նկարիչները» շարքից այսօր կանդրադառնանք կանադացի գեղանկարիչ Էնդրյու Սալգադոյին (1982թ.), ով այժմ ապրում ու ստեղծագործում է Լոնդոնում: Սալդադոն ինքն իրեն համարում է գեղանկարչության միջոցով պատմություններ պատմող: Նկարչին գրավում են հետաքրքիր դեմքերը ու դրամատիկ լույսերը: Նա սիրում է նկարել այնպիսի դեմքեր, որոնք միանգամից գրավում են իր և դիտողի ուշադրությունը:

Սալգադոն խուսափում է այնպիսի սուբյեկտներ նկարելուց, որոնց էմոցիաները հեշտությամբ կարելի սահմանել:
«Կարծում եմ՝ շատ ավելի հետաքրքիր է նկարել այնպիսի դեմքեր, որոնք ուժգին զգացմունքներ են արտահայտում: Նկարելու ու աբստրակտ շտրիխներ ավելացնելու ընթացքում ես օգտագործում եմ զգացմունքները՝ յուրաքանչյուր հեշտ ընկալվող ֆիգուր ծածկելու համար»:

Նկարիչը պատմում է, որ 2012թ.-ի սկզբին առանց որևէ հստակ ուղղության մոտ երկու ամիս նկարում էր առանց հասկանալու իր աշխատանքների միջև կապը, այնուհետև մի ընտանիքի ծանր պատմության մասին վավերագրական ֆիլմ դիտելուց հետո ոգեշնչվում է պատմությամբ, սկսում ստեղծագործել, այնուհետև ընկերուհու հետ ունեցած իր անձնական խնդիրներն ու ապրումները ոգեշնչում է նրան ինքնանկար ստեղծել, որոնք բոլորը լի են զգացմունքներով: Նկարիչը անկեղծանում է, որ հենց սրանից հետո նա հասկանում է, որ ինչ-որ բան նախ պետք է կոտրվի՝ նորից կառուցվելու համար: Նրա հետագա աշխատանքները ավելի շատ գույներ են պարունակում, սակայն դրանց մեջ պահպանվում է ցավի ու հույսի հետաքրքրական հավասարակշռությունը:

«Ես պատմություններ եմ փնտրում, որոնք հետաքրքրում են ինձ, որոնք կարող եմ զննել առանց դատելու ու դրանք լուծել փորձելու»:

© Andrew Salgado 

andrew_salgado_01andrew_salgado_02


andrew_salgado_14

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել