Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասում է՝ կուտակայինը պարտադիր է, բայց ոչ պարտադրված, մտածում ես` դու լավ չե՞ս հասկանում, թե այս բառերի մանիպուլիացիայով քեզ, մեղմ ասած, անհասկացողի տեղ են դնում: Այն, որ նույնիսկ այս վերջին տեսքով ընդունված օրենքը, միևնույն է, ժողովրդի գլխին պատուհաս է դառնալու, երկրորդ կարծիք չի կարող լինել: Միևնույն է, եթե որևէ մեկը գնա դիմում գրի հրաժարվելու համար պարտադիր կուտակայինից, նրան մի դիմում էլ գրել կտան աշխատանքից ազատվելու համար: Սահմանադրական դատարանը, երբ հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը, թվում էր, թե հարցը կլուծվի, սակայն մեր կառավարությունը իրեն դավաճանած կլիներ, եթե այս չարեփոխումը մինչև վերջ չտաներ: Չմոռանանք, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու պայմաններից մեկն էլ այն է եղել, որ նա հանձն է առել կուտակայինը «առաջ բրթելու» սուրբ պարտականությունը: Ինչևէ…
Բացի Հանրապետականից, բոլոր քաղաքական ուժերը դեմ են օրենքին: Թե օրենքի քննարկումների ժամանակ, թե այլ ձևաչափերով կուսակցությունները, «ԴԵՄ ԵՄ-ը» ակտիվ քաղաքացիները հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը` այն է «սա թալան է օրը ցերեկով»: Բայց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանի քավորությամբ անդրդվելի է:
Այսօր էլ մերժել են ՕԵԿ-ի նախագիծը, որով առաջարկվում էր ընդհանրապես հանել պարտադիր բաղադրիչը, վաղը կմերժեն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ինչ-որ նման առաջարկ: Կարևորը սա չէ, կարևորն այն է, որ պարտադիրը պարտադիր է, բայց ոչ պարտադրված, կարևորն այն է, որ (ըստ Սերժ Սարգսյանի՝ հասարակության 80 տոկոսը դեմ է), բայց մեր կառավարությունն այնքան մարդասեր է, որ, միևնույն է, առաջ է տանելու «բարեփոխումը»՝ հանուն մեր ապահով ծերության, իսկ մենք` ապերախտներս, չենք հասկանում դա ու մի գլուխ բողոքում են, կարևորն այն է, որ էդ աղքատ ու ատկատային բյուջեում էլ փող չկա, իսկ հուլիսի մեկից խոստացվել է բարձրացնել աշխատավարձերը, իսկ «քձիբ» ֆինանսական կազմակերպություններն էլ հրաժարվում են այլևս Հայաստանին փող տալ…
Երկար կարելի է թվարկել կարևորների մասին, սակայն եզրափակեմ: Կարևորն այն է, որ մեր հասարակությունն այլևս առաջվանը չէ, որ «կշտանա» սուտ խոստումներով: Տիգրան ավերող Սարգսյանի կառավարության 6 տարիների ընթացքում անհրաժեշտ իմունիտետ ձեռք բերեցինք: Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ այդ ժամկետը մի քանի անգամ կարճ է լինելու…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=292453000932205&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել