Այսօր կարելի է ասել, որ օր օրի շատանում է նրանց թիվը, ովքեր տարակասունքով են մոտենում կառավարության ծրագրին և ընդահնրապես կառավարության դավանած մարտավարությանը: Որոշների կարծիքով վարչապետի այս նշանակումով մեր երկիրը ոչ թե առաջընթաց է ապրելու, այլ լավագույն դեպքում դոփելու է նույն տեղում: Ուղղակի մեր նոր վարչապետին չգիտես թե ինչու թվում է, որ ինքը քաղաքականության մեջ կարող է Կաշպիրովսկու էֆեկտը կրկնել, այսինքն հիպնոզացնելով մի ամբողջ ժողովրդի համոզել նրանց, որ այս թույլ և անհեռանկարային ծրագիրը իրականացնելով ինքը փրկելու է Հայաստանը: Կառավարության նոր կազմը երևի մինչև վերջ չի ցանկանում գիտակցել, թե այսօրվա ՀՀ քաղաքացիները տարիներ շարունակ հանրապետական կուսակցության շնորհիվ սոցիալապես անապահով վիճակում գտնվելով ինչպես են ադապտացվել տարբեր տեսակի հիպնոսների նկատմամբ, նրանց այլևս հիպնոսացնել անհնար է:
Հ.Գ. Ափսոս, որ ես մի քանի տարի մենք ականատես ենք լինելու թե ինչպես է մեր կառավարությունը իմիտացիա անում, որ քրտնաջան աշխատում է, իսկ արդյունքը լինելու է նույնը ինչ հիմա կա, իհարկե կառավարության այս ծրագրի շրջանակներում եթե ամեն ինչ նույնը մնա դա էլ է փառք: