Ժողովուրդ, ՀՀԿ անդամատոմսը Հայաստանում կյանքի զեղչի քարտ չի!!!!
Հանրապետականի անդամատոմսը նշանակում է, որ մարդը կիսագրանտային ցույցերում պատվիրված ելույթներ լսելուն գերադասել է իր տեղում ամենօրյա աշխատանքի միջոցով լուծել երկրում առկա խնդիրները և հաղթահարել իր անձնական դժվարությունները: Հա, ու մեր աշխատավարձերն էլ Քուվեյթի դինարով չեն վճարում, ոչ էլ ապառիկների տոկոսադրույքն է իջնում զնաչոկը տեսնելիս, ու եթե դա է կոչվում Սաքոյի ընկերախմբից լինել, ապա ես ուրախ եմ, որ այդպիսին եմ (թեպետ իրականում էլ այդ բոլորը տղաները ընկերներս են):
Ես առաջ շատ էի ուրախանում, որ տեսնում էի մարդիկ կան, որոնք այս կամ այն հարցը «ճոճում» են, որ երկիրը դեպի լավը փոխվի, բայց հիմա դրանց մեծ մասը լուսանցքի եզրին ճոճվող ցինիկ մարգինալա դառել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10202160990926363?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել