Չնայած Իրանը մեր բնական ռազմավարական դաշնակիցն է, Իրանի մասին չեմ ուզում խոսել այս գրառման մեջ, ոչ էլ այն մասին, որ ինչու Ռուսաստանը չի թույլատրում Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացում:
Ա. Ենոքյան, Ա. Պապյան, կայքերից մեկում արված հարցազրույցում հնչած փաստերը, եւ ոչ միայն նրանց կողմից (իհարկե, ռուսամետ գործիչները ինչ-որ չեն խոսում այդ մասին, գուցե ունե՞ն ասելու բան կամ չունեն, չգիտեմ) ռուսամետ իրոք արդեն նշանակում է թուրքամետ, այսինքն, ինչով մեզ սարսափեցնում էին «հայրենասերները» ու արդարացնում անկախության հանձնումը Ռուսաստանին, արդեն բոլորի համար ակնհայտ է, որ բլեֆ էր Ռուսաստանը ուղիղ իմաստով Թուրքիայի վերածվելու գործընթացի ժամկետների մասին, թուրքալեզու բնակչության գերակշիռ դառնալու ժամկետների մասին վաղուց կան կոնկրետ կանխատեսումներ:
2 օր առաջ տեսանք ԱՄՆ Պետդեպը հայտարարություն տարածեց, որում մեղադրեց Ադրբեջանին ԼՂՀ հարցում սադրանքներ հրահրելու մեջ, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակի կոշտ արձագանքով Ալիևի նամակին:
Ռուսաստանը, ոչ միայն զենք վաճառելով Ադրբեջանին, խախտում է իր միջնորդությամբ կնքված զինադադարի պարտավորությունը, 25 տարի առաջ Փարիզում կնքված՝ ստրատեգիական հարձակողական զենքերը չտարածելու. դրանցով Հարավային Կովկասի երկրներին զինելու լիմիտի (չզինելու) միջազգային պարտավորությունը, էլ չասենք, ի տարբերություն Ադրբեջանի, իր եւ Հայաստանի կողմից կնքված ՀԱՊԿ, ռազմավարական եւ մնացած բլեֆների մասին, Աստանայում էլ ոչ մի բան չասեց Հայաստանի շահերի օգտին, իր կողմից Միկոյանի արձանի դեր շնորհած այս տարածքի գուբեռնատորին պաշտպանելու համար: