Ամեն ինչի մեջ + գտնենք...
Երեկ երեխաների օրն էր: Մանուկները անհոգ պետք է ապրեն: Չնայած այս աշխարհում կյանքը դժվարացել է նաև մանուկների համար: Օրինակ՝ Հայիթիում ապրող մանկիկը երազում է կոշիկ ունենալ, իսկ ԱՄՆ-ում ապրողը՝ նոր համակարգչի մասին, սակայն երկուսն էլ իրենց երազանքներում անկեղծ են, մանկական անկեղծությունն է մարդկանց մեջ պակասում, որ կյանքը գեղեցիկ լինի, իսկ մանուկները անհոգ ապրեն:
Վերջին դեպքերից հետո մարդկանց մի մասը իմացավ, թե ով է Նազարբաևը, իմացան նաև Ղազախստանի տեղը, բայց մարդիկ կան՝ մի բան չեն կարողանում հասկանան (իրական դեպք, որը տեղի է ունեցել ինձ հետ երեկ)... Մեկը հարցրեց, Էդգար ջան, չեմ հասկանում, էտ ժողովը հիմա Աստանայում է եղե՞լ, թե Ղասախստանում: Դե իհարկե լուրջ դեմքի արտահայտությամբ ամեն ինչ բացատրեցի ու հասկացա, որ այս դեպքերից ևս մեկ + եղավ: Մարդիկ իմանում են տարբեր բաներ:
Երեկ Արցախի ֆուտբոլի հավաքականը Չճանաչված պետությունների աշխարհի առաջության ժամանակ 2:3 հաշվով պարտություն է կրել Մեն կղզու հավաքականից: Սա ֆուտբոլասերների մի մասը ծանր տարավ, բայց եթե օբյեկտիվ ենք նայում, Արցախի հավաքականը շատ լավ խաղ է ցույց տվել: Մեն կղզում ֆուտբոլը գործում է 1896 թվականից, ներքին առաջնությունում 26 թիմ է հանդես գալիս, բնակչությունը 84.000 է, իսկ նրանք գտնվում են Անգլիայի ու Շոտլանդիայի արանքում: Ստացվում է, որ ֆուտբոլը նրանց մոտ ազգային սպորտ է, ու նրանց հետ 2:3 խաղալը մեծ պլյուս է նոր ձևավորվող հավաքականի համար: Առաջ, Արցախ!!!
Հա, հասկացանք, որ նոր վիրուսը համախմբում է, ձեզ հիշեցնում է իրար մասին, բայց եկեք մի քիչ իրար կարոտենք ու նոր վիրուսի վերջը տանք, թե չէ մի տեսակ նյուզֆիդումս վիրուսներն են ու լիքը մարդկանց անուններ, որոնք մտածում են, թե իրենց համար վիդեո է պատրաստվել: Չէ, հայեր ջան, չկա տենց բան, ազատվեք վիրուսներից, հանդիպեք իրար իրական կյանքում :Ճ



