Ոնց է ճիշտ` Հայաստանի Հանրապետական, թե՞ Հայաստանի ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ կուսակցություն/ՀՀԿ/
Ինչպես կարող է մեր կառավարությունը հաղթահարի աղքատությունը Հայաստանում եթե նրա անդամների գերակշիռ մասը մեծահարուստ են և պաշտպանում են խոշոր բիզնեսի շահերը, քանզի խոշոր բիզնեսը գրեթե ամբողջությամբ իրենց և իրենց շրջապատի ձեռքում է և նրանք ուղղակի նույնիսկ թեորիտակապես չեն կարող առաջնային տեղ չտալ խոշոր բիզնեսի զարգացմանը: Այս հարցադրումը ավելի ակտուալ է դարձել վերջերս վարչապետի պաշտոնում նշանակվեց մի մարդ, որը Հայաստանում ինչպես հնչեցվեց ԱԺ-ը ամբիոնից Հայաստանի մեծահարուստների ցանկում առաջին եռյակում հայտնվելու մեծ հնարավորություն ունի, եթե իհարկե արդեն այնտեղ չէ…, իսկ ինչ վերաբերվում է իր նախարարներին, ապա ինչպես հնչեցվեց նույն ԱԺ ամբիոնից նրանցից ոմանք կարելի է ասել իրենց հարստությամբ գրեթե հետ չեն մնում իրենց վարչապետից:
Եվ այս հարուստների խմբավորումը գտնում է, որ աշխատատեղեր ստեղծելը դա կառավարության պրերագատիվան չէ, այսինքն մարդկանց զրկում են վերջին հույսից/այսինքն բացեիբաց ասում են, պետությունը այլևս ձեր համար ոչ մի պատասխանատվություն չի կրում և նրան ամենևին էլ այսուհետ չի հետաքրքրելու թե դուք ոնց եք ապրելու առանց աշխատանք ունենալու, այսինքն մարդիկ պետք է հասկանան, որ իրենց միակ փրկիչը գործատուն է, այլ ոչ թե պետությունը, այսինքն նրանք ցանկանում են մարդկանց մեսիջ ուղղարկել, որ այսուհետ ժողովրդի կյանքի երաշխավորը իրենք են`խոշոր բիզնեսմենները, այլ ոչ թե պետությունը/:
Հ.Գ-Երկիրը հայտնվեց Հայաստանի Հարուստների կուսակցության ձեռքում և այդ ձեռքերից դուրս պրծնելը օր օրի անհնար է դառնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=532357443543180&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել