Մամուլում Եվրասիական տնտեսական միությունը շատ է անվանվում Եվրասիական միություն, որոնք, սակայն, նույնը չեն: Նախ, Եվրասիական միությունը դեռևս գաղափարային մակարդակում է, այն գոյություն չունի, երկրորդ՝ այս պրոյեկտները տարբերվում են իրենց ինտեգրացիայի աստիճանով. Եվրասիական միությունը կոնֆեդերատիվ միության սկզբունքով պրոյեկտ է՝ միացյալ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային տարածությամբ, այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ապահովի անդամ-պետությունների տնտեսությունների միավորումը, բարձրացնի նրանց մրցունակությունը արտաքին շուկաներում: Ակնհայտ է, որ սրանք իրարից տարբերվում են սկզբունքորեն: Ավելին, ԵԱՏՄ-ը, ինչպես և ՄՄ-ն, պետք է հիմք դառնան Եվրասիական միության ստեղծման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/709611762410655?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել