Անտարբեր եմ քաղաքականության նկատմամբ, բայց հարգում եմ «թվերը»: Վերջերս նկատվում է հակառուսական ակտիվ քարոզչություն տեղական որոշ ԶԼՄ-ների և «ակտիվիստների» կողմից: Որպես կանոն հակառուսականությունը առաջին հերթին զուգակցվում է Պուտինի քննադատությամբ: Իսկ Պուտինին «քննադատող» հոդվածներում տեղ գտնված դատողությունները և դրույթները, որպես կանոն, արտատպվում կամ համահունչ են ռուսաստանյան ընդդիմադիրների դիրքորոշումներին և կարծիքներին: Մյուս կողմից էլ ռուսաստանյան ընդդիմությունը ներկայումս ծայրահեղ հեղինակզրկված է: Զարմանալի չէ, քանի որ հայրենասիրական զարթոնքի և համախմբման ալիքի պահին, ռուսական ընդդիմությունը քննադատեց և մերժեց Ղրիմի անկախացումը և միավումը ՌԴ-ի հետ: Դա համարժեք է նրան, որ 1991-1992 թվականների Հայաստանում հայտնվի մի քաղաքական ուժ, որը դեմ լիներ Արցախյան պայքարին, անկախությանը և ինքնորոշմանը: Մյուս կողմից էլ թվերը խոսում են՝ Պուտինի քաղաքական վարկանիշը հասել է իր պատմական առավելագույնին: Տես գրաֆիկը՝ աղբյուրը «Լևադա Ցենտր»: Պուտինի վարկանիշի աճը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
1. Քաղաքական վարկանիշը կեղծված է, չնայած նմանատիպ վարկանիշային ցուցանիշներ են արձանագրում նաև արևմտյան քաղաքագետները:
2. Պուտինը իրոք ունի բարձր վարկանիշ, բայց դա ժամանակավոր և արհեստական բնույթ է կրում, քանի որ հիմնված է մասայական պրոպագանդային վրա: Այս դրույթից հետևում է, որ բնակչության ճնշող մասը ընդունակ չէ ինքնուրույն վերլուծել իրավիճակը: Այս ընկալում է բերում է նրան, որ ընդդիմությունը ինքն իրեն ընկալում է որպես ինտելեկտուալ բայց փոքրամասնություն հանդիսացող էլիտա իհակադրություն Պուտինի կողմնակիցների՝ «անդեմ և կամազուրկ» ամբոխի:
3. ՌԴ իշխանությունները վերջնականապես հաղթել են արևմտամետ ընդդիմւթյանը ոչ միայն քաղաքական այլ նաև գաղափարախոսական դաշտում: Ռուսաստանյան ընդդիմությունը վերջնականորեն և անվերադարձ մարգինալացվել է... իսկ տեղական հակառուսական ուժերը կրկնօրինակում են արդեն իսկ պարտված և վարկաբեկված գաղափարախոսական դրույթները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10203994902811575&set=np.30062821.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել