Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախագծի կապակցությամբ Panorama.am-ը գրում է.

Որոշակի անբավարարվածություն կա Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի մասով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք հնարավորություն ունենք պայմանագրի մասնակիցների համար փոխշահավետություն ապահովելու հարցում մեր պայմանավորվածություններն ավելի լավը դարձնել: Լինելով անկեղծ և վստահելի գործընկեր, այլ կերպ Բելառուսը չի էլ կարող, մենք այդ մասին կխոսենք և Ռուսաստանի նախագահի և Ղազախստանի նախագահի հետ»,- նշել է Լուկաշենկոն:

Նա նաև հույս է հայտնել, որ բոլոր հարցերը կլուծվեն փոխըմբռնման և կառուցողական մոտեցման միջոցով:

Ի հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը արդեն ամբողջովին պատրաստ է ստորագրման:

«Կցանկանայի նշել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների սերտ համագործակցությունն է»,- նշել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել