Опять двадцать пять

Քառյակը երեկ հանդիպում ունեցավ, Լևոնը Զուրաբյանը, ամենայն հավանականությամբ, լուրջ դեմքի արտահայտությամբ կանխագուշակած կլինի մոտալուտ աշխարհի վերջը, Նաիրա Զոհրաբյանը հավանաբար խոսել է կուտակային կենսաթոշակի մասին, դե դաշնակցականների մասին բան չեմ կարող ասել. իրենց մոտ տոն է, որովհետև նրանք պատմության խորքից մայիսի 28-ի մասին պետք է խոսեին, իսկ դե ժառանգականները, իմ կարծիքով, առաջարկել են ուկրաինական Մայդանի օգնության խումբ ստեղծել: Այս բոլոր զրույցներից հետո նրանք որոշեցին, որ պետք է միտինգ անեն, բայց դե մի հատ էլ կհավաքվեն, որ օրը որոշեն, ոնց կասեր ռուսը՝ Опять двадцать пять:

Ցեղասպանության ճանաչման համար պետք է համախմբվենք և ուղղակի միասնական ձայն բարձրացնենք, սա կարևոր տարի է՝ լրանում է ցեղասպանված մարդկանց 100 տարին, պետք է ուղղակի յուրաքանչյուր վայրկյան հիշացնել աշխարհին, թե ինչ են արել թուրքերը դարասկզբին:

Վիտամինի Գարիկը երեկ հայտարարություն էր տարածել, որ իր անունից մարդիկ կան, որ կեղծ զանգերով գումար են կորզում: Հա ես չեմ զարմանում, խի՞ դուրսը մեկը THE բառը կգրի թղթի վրա ու ebay-ում 40.000 դոլար կաշխատի, մեր մոտ կրեատիվություն չեն ունենա՞ Գարիկի անունը օգտագործեն, սակայն այս ամենը պետք է կանխարգելել, որովհետև հիմա շատ «բարեգործներ» են հայտնվել, որոնք ուղղակի փող են աշխատում:

Հայաստանի Ազգային հավաքականը երեկ հաղթանակ տարավ Արաբական Էմիրությունների հավաքականի (մեր լեզվով ասած՝ Դուբայ) նկատմամբ: Հիմա, որ մեզ չթողեն Դուբայներից ապրանք բերենք, ո՞վ է պատասխան տալու: Գնում եք, կրում եք, մենք տուժում ենք:

Հ.Գ. Ապրեք, տղերք, շնորհավորում եմ բոլորիս՝ Բեռնար Շալանդին և մեր նորեկներին էլ առաջին հաղթանակի կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել