Footsport.am-ը գրում է.
Շվեդիայի փորձագետները խարդախության մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկին: Վերջինս Շվեդիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո որակազրկվել էր և իրավունք չուներ ղեկավարելու եզրափակիչ խաղում իր թիմի գործողությունները: Սակայն Զնարոկը Ֆինլանդիայի ընտրանու դեմ վճռորոշ խաղի ընթացքում թաքնված միկրոֆոնով իր օգնականին հրահանգներ է տվել: Գլխավոր մարզիչն իրավունք չի ունեցել ներկա գտնվելու նաև թիմի պարգևատրման արարողությանը, ինչը նույնպես խախտվել է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 5-2 հաշվավ առավելության հասավ Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել