Խարդախության մեղադրանք՝ չեմպիոնների մարզչին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


22:13 , 26 մայիս, 2014

Olegs-Znaroks2Footsport.am-ը գրում է.

Շվեդիայի փորձագետները խարդախության մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկին: Վերջինս Շվեդիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո որակազրկվել էր և իրավունք չուներ ղեկավարելու եզրափակիչ խաղում իր թիմի գործողությունները:  Սակայն Զնարոկը Ֆինլանդիայի ընտրանու դեմ վճռորոշ խաղի ընթացքում թաքնված միկրոֆոնով իր օգնականին հրահանգներ է տվել: Գլխավոր մարզիչն իրավունք չի ունեցել  ներկա գտնվելու նաև թիմի պարգևատրման արարողությանը, ինչը նույնպես խախտվել է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 5-2 հաշվավ առավելության հասավ Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ