Henaran.am-ը գրում է.
Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՎՊ-ը գոնե կարճաժակետ հերքեց այն, ինչ ասաց Կառավարության ներկայացուցիչը: ՛՛Անկեղծ ասած՝ այս պատմութունը լսելով հիշեցի ԿԲ-ի ոսկու պատմությունը, երբ ասում էին՝ ինչու վաճառեցիք ոսկու պաշարները, իսկ այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ արդյունավետ չէ, բայց ոսկու գներն աճեցին: Հիմա այստեղ էլ ՎՊ-ի ներկայացված տվյալները կասկածի տակ են դնում Կառավարության կանխատեսելու ընդունակությունը, թե ինչ է կատարվում միջավայրում: Ութ հարյուր միլիոն դոլարը նախատեսված չի եղել պետական բյուջեի նախագծով, բայց ծախսը կատարվել է՛՛,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ օրենքով կառավարությունը բյուջեում որոշակիի փոփոխություններ անելու իրավունք ունի, բայց հետաքրքրվեց՝ ութ հարյուր միլիոնը այդ լիազորության շրջանակում տեղավորվում է, թե Կառավարությունը գերազացել է իր լիազորությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ