Շարունակելի...

Երեկ Ուկրաինայում նախագահի ընտրություններ էին, բնակչության կեսից ավելի չմասնակցեց ընտրություններին, ու դա կարող է շատ վատ ու դաժան իրադարձությունների նախանշան լինել: Փաստորեն, բնակչության կեսից ավելին ուղղակի չի ընդունում թեկնածուներից ոչ մեկին: Ժողովրդի համար պորոշենկոնե՞ր, թե տուրչինովներ կլինեն, մեկ է, նրանք անցել են դժոխքի դարպասներով, այժմ սպասում են կապույտ երկնքի, իսկ Պորոշենկոն դժվար թե կարողանա կարճ ժամանակահատվածում կապույտ երկինք ապահովվել. Մայդանը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի...Աստված տա՝ սխալված լինեմ:

Երեկ այնպիսի մարդիկ էին ինձ հիշել ու թագ անում իրենց ստատուսներում, որոնց մասին ես մոռացել էի, շնորհակալություն նոր վիրուսին, որը տարածվել է Ֆեյսբուքում, այդ մարդկանց հետ խոսեցինք, ժպտացեինք ու խոստացանք հանդիպել: Ամեն ինչի մեջ պետք է դրականը գտնել, վիրուսներն էլ իրենց գործն են անում ու միավորում են մեզ մեկ ստատուսի մեջ:

Ֆուտբոլային կրքեր, որոնք անցան քաղաքական դրոշի ներքո, հայերը երկրպագում էին Մադրիդի Ռեալին, որոհետև նրա հակառակորդ թիմի դոշին Ադրբեջան է գրած: Կապ չունի՝ ինչ ձևով է պարտվում Ադրբեջանը, կարևորը՝ պարտվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել