Ո՞ւմ եք մոլորեցնում իրատեսական բառով. է, 1 տոկոս տնտեսական աճն էլ է իրատեսական, հետո…
Բա իրատեսական կլինի, բա ուզո՞ւմ էիք մինիմալ պահանջներով ներկայացված ծրագիրն էլ իրատեսական չլինի:
ՀՀ կառավարության այս ծրագիրը, որը հավանության արժանացավ ՀՀԿ-ի կողմից, ինչպես նկատեցիք, ես միտումնավոր նշեցի ՀՀԿ-ի, քանզի ԱԺ-ի կողմից ես չէի կարող ասել. չէ որ 70 կողմն էլ ՀՀԿ-ը խմբակցությունից են եղել, մեղմ ասած, իրենից ներկայացնում է Ճ կլասի պահանջներով կազմած ծրագիր: Այսինքն, իրենք իրենց առջև դրել են մի այնպիսի ծրագիր, որը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր չի պահանջվում: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի հնչեցրածս, եկեք պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ` ուսուցիչը աշակերտին հանձնարարում է սովորել Ա գլխից մինչև Մ գլուխը, իսկ աշակերտը ասում է ոչ, ես կսովորեմ Ա գլխից մինչև Գ գլուխը, բայց հավատացնում եմ ձեզ, որ այն իսկապես կսովորեմ: Հիմա մեզ մոտ նույն կարգավիճակն է: Չգիտես, թե ինչու մեր կառավարությունը չի պատկերացնում, թե մենք ինչ կատաստրոֆիկ վիճակում ենք գտնվում և մինիմալ հարցադրումներով առաջ քաշած պահանջներով մենք ուղղակի չենք կարող դուրս գալ այս մղջավանջային իրավիճակից: 3 տարվա կտրվածքով ձեր առջև խնդիր եք դնում, որ մինիմալ աշխատավարձը կբարձանա և կհասնի ինչ-որ զավեշտալի թվի՝ մոռանալով, որ այդ աշխատավարձը պետք է դեռ օր առաջ գործեր, նույնիսկ կարելի է ասել՝ նա արդեն իրականությունից շատ ցածր է, ուր մնաց երեք տարի հետո գնաճի այս սոսկալի տեմպերի տակ նա իրատեսական լինի:
Մի խոսքով, ձեր «նոու հաուն» պահեք ձեր շրջապատի համար, և թող նրանք ուրախությունից ՈՒՌԱ բացականչեն, իսկ մեզ այդ զավեշտալի մինիմումներով չեք կարող զարմացնել, նույնիսկ եթե օրը 10 անգամ բացականչեք իրատեսական բառը: Հավատացեք՝ դուք դրանով ձեզ եք անհարմար վիճակում դնում, իսկ մեզ շփոթեցնելը այլևս անհնար է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=528927727219485&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել