
GalaTV.am-ը գրում է.
Խմել սիրում ենք բոլորս, բայց նաեւ պետք է տեղին ու ժամանակին լինի ամեն ինչ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրի քվեարկությանը օրը ԱԺ ներկայացած մի խումբ պատգամավորների անհարիր վարքագծին, ովքեր ներկայացել էին ԱԺ ոչ սթափ վիճակում, կային նաեւ պատգամավորներ, որոնք անվայելուչ արարք էին ցուցաբերել նաեւ լրագրողների նկատմամբ:
Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ իր կողքին նստում են ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորներ եւ ինչու չի դիմում էթիկայի հանձնաժողովին այդ պատգամավորների հարցով, Ա. Մինասյանը ասաց.
«Նախ եւ առաջ ես հարցը մի քանի մասերի կբաժանեի.
1. Պատգամավորներ, ովքեր անհարիր են պահում իրենց պարբերաբար, ոչ թե էմոցիոնալ վիճակ է եւ պատահաբար է ստացվում: Այդ պատգամավորների հարցը ոչ միայն էթիկայի հանձնաժողովինն է, այլ նաեւ այն քաղաքական ուժինը, ով նման պատգամավորներ է գործուղել ԱԺ:
2. Կան նաեւ պատգամավորներ, որոնց մոտ միանգամյա էմոցիոնալ պոռթկում է տեղի ունենում, ինչը մարդու սխալունակության դրսեւորում է, եւ հետո զղջում է, սա պետք է ներել կարողանալ, որ դաս լինի նաեւ:
Շարունակությունն՝ այստեղ



