Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ-ի հոբելյանական համագումարը, և ես կցանկանայի այնտեղ հնչեցրած արտահայտություններից մեկը փորձել մեկնաբանել, մասնավորապես հետևյալը. «Հանրապետական կուսակցությունը քաղաքացիների մշտական հոսք ունի…»:
Հանրապետականների այս ձեռք բերումը կարելի է ասել, չի զարմացնում և չի էլ կարող զարմացնել, քանզի Մելիք-Ադամյանից մինչև Մեղրի սփռված հանրապետական սկզբնական կուսակցական կառույցների ակտիվիստները մարդկանց հորդորում են մտնել կուսակցություն և փոխարենը նրանց խոսք տալիս, որ կստանան համապատասխան աշխատանքներ՝ սկսած գյուղապետարանում վերջացրած տարբեր նախարարություններում: Այ զարմանալին այն կլիներ, որ այդքանից հետո ՀՀԿ-ում կիսաքաղցած ժողովրդի հոսք չլիներ:
Հ.Գ. Հանրապետականները չպետք է ուրախանան նման արդյունքներով, քանզի դրանք արհեստական, ավելի ճիշտ իրականությունից շատ հեռու տվյալներ են: Հանրապետականները իրավունք ունեն ուրախանալու այն դեպքում, երբ տեսնեն, որ իրենց ղեկավարման ընթացքում արտագաղթը նվազում է, այլ ոչ թե օր-օրի ավելանում, երբ տեսնեն, որ իրենց ղեկավարման օրոք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար է գնում, այլ ոչ թե կոռումպացվածները օր-օրի ավելի անտանելի են դառնում, և այսպես շարունակ, այ այսպիսի բաներն են մնայուն արժեքներ, ոչ թե «ճարահատյալ» հոսքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=528072163971708&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել