Tert.am-ը գրում է.
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Վերնիսաժում հնչած կրակոցների մասին՝ հորդորեց դեպքի մասին մեկնաբանություն տվողներին մի պահ իրենց պատկերացնել նման իրավիճակում:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իր կարծիքով իրավապահ մարմինները ճիշտ ուղու վրա են, նախկին ոստիկանապետը պատասխանեց, թե այո՛, և կրկնեց, թե այն երկու երիտասարդները, որոնք այս պահին հիվանդանոցում են, նրանք ևս պատասխանատվության պետք է ենթարկվեն։
«Ով շատ կմեղադրի այդ տղային, ես ուղղակի կցանկանամ, որ մի անգամ հայտնվի նման վիճակում, սա անկեղծ չէ ... ցանկացած ցինիզմ դատապարտելի է, եթե Ոստիկանությունն այդ պահին ներկա լիներ, բնականաբար, տղան չէր հասնի այդ վիճակը, բայց չի ստացվել ... և տղան զենքն է գործի դրել»,-նշեց նա։
«Ես ուզում եմ դիմել ցանկացած հայ տղամարդու, եթե քեզ ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ վախից նույնիսկ չկարողանա խոսել, հարգե՛լի հայ մարդ, դու ո՞նց կվարվեիր, ինչո՞վ ես վստահ, որ կիջնեիր ու ձեռնակռվով կավարտեիր։ Կարող է մարդը ֆիզիկապես թույլ է, չի կարող մկանները լցրած մարդու հետ կռվել, ես հեռու եմ այդ մտքից»:
Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո կրակոցներ էր արձակել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, ով հաջորդ օրը ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



