Tert.am-ը գրում է.

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դպրոցի ավարտական միջոցառումից հաճելի հիշողություններ ունի, չնայած նրան, որ դրանք արվել են դպրոցում և «համեստի մեջ»։

«Մենք մեր միջոցառումն ու քեֆը դպրոցում ենք անցկացրել։ Դպրոցում շատ մեծ հաճույքով համադասարանցիներիս հետ անց ենք կացրել միջոցառումը, հետո երեկոյան արդեն զբոսնել հրապարակում։ Դե այն ժամանակ խորհրդային տարիներ էին ու համեստի մեջ էր ամեն ինչ»,- «Վերջին զանգի» առթիվ Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը։

Այսօրվա ավարտականներին նա իրենց տարիների երեխաների հետ չի համեմատում. «Այն ժամանակ երեխաները շատ համեստ էին, աղջիկները երկար փեշեր էին հագնում, հիմա չգիտեմ, փողոցում մեքենաներից գոռում, ճչում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել