Հագեցած օր էր...
Մեր լուսապայծառ «Քառյակը» մանր-մանր, բայց հաստատուն քայլերով վերածվում է «լուսահոգի քառյակի», մարդիկ ԱԺ-ում քվեարկության չեն մասնակցում, իբր բոյկոտում են, նորահայտ ՕԵԿ-ն էլ ուզում է «Քառյակը» դարձնել «Հնգյակ» ու կրկնում է առաջինների քայլերը, բայց դե դա ոչինչ չի փոխում. ՀՀԿ-ն իրա կոճակը սեղմում ու հարցերը լուծում է:
Հասմիկ Պողոսյանի ծնունդն էր երեկ ու իր գործընկերները մոտենում, համբուրում ու շնորհավորում էին, այդ համբուրողներից մեկին՝ Գագիկ Բեգլարյանին, մեր «պապարացիները» նկարել էին, ու դա թեմա էին դարձնում, բայց չստացվեց: Չարժեր էլի մարդուն ծնունդի օրով տրամադրությունը գցել: Դրա համար էլ երեկ ո՛չ «քՅաբաբ փարթիների» մասին հիշեցինք, ո՛չ էլ «Շաուրմա հաուսնորի»:
Էդուարդ Շարմազանով VS Լևոն Զուրաբյան պայքարը խոստումնալից սկիզբ է կանխատեսում: ԱԺ-ում արդեն հիշում են տարատեսակ ասացվածքներ, տարատեսակ կենդանիներով համեմված + դրան շատ թանկարժեք քարերի՝ մարգարիտների մասին են խոսում: Մենակ մի բան եմ խնդրում՝ Աստվածաշնչի անունը մի տվեք, առավել ևս այն մի հոլովեք ձեր խոսակցությունների ժամանակ:
Սամվել Ալեքսանյանի քույրիկի հետ լեզվակռվի էր բռնվել Առաքել Մովսիսյանը, բայց Սամվել Ալեքսանյանը կարծես ձայն չհանեց ու ոչ մի կերպ չպատասխանեց Առաքել Մովսիսյանին: Կարո՞ղ է Հեղինե Բիշարյանը ու Ալեքսանյանը կռվել են, ժողովուրդ ջան:



