Tert.am-ը գրում է.
Կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, թե առանձնապես տարբերություն չկա այս ու նախկին կառավարության ծրագրերի միջև։ «Կառավարության փոփոխությունը մեկուկես տոկոսի համար ի՞նչ իմաստ ուներ»,- հարց հնչեցրեց նա։
Նա նշեց, թե ՕԵԿ-ը դեմ է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության մոտեցմանը: Բիշարյանը նշեց, որ չնայած համակարգը հակասահմանադրական է ճանաչվել, բայց այս սուղ պայմաններում երկրից շարունակվում են գումարներ փոխանցվել արտասահմանում գտնվող ֆոնդերին: «Սա նախորդ կառավարության հրաժարականի պատճառներից մեկն էր, բայց, կարծես թե, շարունակվում է նույնը»,- նկատեց նա:
ՕԵԿ պատգամավորը նաև նշեց, որ 40-ից 60% ստվերային տնտեսություն կա երկրում, «բայց երբ ժողովրդին բերին հասցրին այս վիճակին, հիմա հանկարծ որոշել են պատժել տղերքին ու ասել՝ «ֆսյո» առավոտվանից մենք սկսում ենք հարկային դաշտում գործել: Նույն հաջողությամբ կարելի է արթնանալ ու ասել՝ տղերք մենք այսօր ստվերում ենք գործում: Սա հաջողության բանալին չէ»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը ու այդպես էլ չասաց, թե ինչպես է քվեարկելու ՕԵԿ-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



