Panorama.am-ը գրում է.
Այսօր Ռուսաստանը չի կարող գործընկեր լինել Եվրամիության համար: Այս մասին «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Քաղաքականությունը դինամիկ է: Այսօրվա տեսանկյունից Ռուսաստանը չի կարող գործընկեր լինել Եվրամիության համար: Այժմ մենք հեռվանում ենք միմյանցից: Սակայն ես վստահ եմ, որ Ռուսաստանին այդ հեռվացումն ավելի է վնասում, քան ԵՄ-ին»,- ասել է Շուլցը՝ միաժամանակ ընդգծելով, որ կողմ է Մոսկվայի հետ երկխոսություն վարելուն:
Նա նշել է, թե Ռուսաստանի և մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններում տեսնում է վրդովմունք, որը կուտակվել է վերջին տարիներին:
«Ես դա ասում եմ՝ գիտակցելով ռիսկը, որ ինձ կարող են մեղադրել ռուսամետ լինելու մեջ, սակայն ես հենց այդպիսին եմ: Ես լավ եմ հասկանում Ռուսաստանին, քանի որ վաղուց հետաքրքրվում եմ նրա քաղաքական պայմաններով: Ուստի ասում եմ, որ Ռուսաստանի գործողություններում շատ է վրդովմունքը, վիրավորվածությունը: Սակայն այդ վրդովմունքը չի արդարացնում միջազգային իրավունքը ոտնահարելը»,- ասել է Շուլցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



