1. ՀՀ կառավարության 5 Դեկտեմբեր 2013, 1417 – Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո, ըստ տվյալ որոշման 2-րդ կետի 11.2 ենթակետի, որի բովանդակությունն է՝ «11.2. Եթե պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով», այսինքն տվյալ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ-ի ժ/պ տնօրեն Վիկտորը Մարտիրոսյան կարող էր պաշտոնավարել որպես ժ/պ առավելագույնը մինչ 06 մարտի 2014թ., իսկ դրանից հետո նրա գործունեությունը որպես ժ/պ հակասում է ՀՀ կառավարության նշված որոշմանը: Ինչպես հայտնի է, որ մինչ տվյալ որոշումը արդեն իսկ մեկ չկայացած մրցույթ էր տեղի ունեցել և սույն որոշումը չի սահմանապակում իր ազդեցությունը նախկին մրցույթի կամ մրցույթների վրա:
2. Նաև ուշադրություն դարձրեք նշված որոշման 2-րդ կետի 11.3. ենթակետի բովանդակությանը, որի համաձայն «տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները»: Ինչպես գիրենք վերոնշյալ ԾԻԳ-ի ժ/պ տնօրեն (վիկտորը) արդեն իսկ մեկ անգամ ըստ մրցույթային գնահատման արդյունքների ճանաչվել է անհամապատասխանող (կարող եմ տրամադրել վիկտորի անհամապատասխանության մրցույթի արձանագրությունը, կնքված ՀՀ կառավարության կողմից), սակայն նախորդ կառավարության ժամանակահատվածում օգտվելով իր տարօրինակ հարաբաերություններից և կապերից անտեսվել է նաև նույն որոշման 3-րդ կետը և որի արդյունքում նա շարունակել է ին գործունեությունը: