ArmnewsTV.am-ը գրում է.
Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանել են Բաքու, սակայն բանակցություններ վարելու հնարավորություն չունեն: Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար պատասխանատուները Վիետնամում են: Ադրբեջանական լրատվամիջոցները զարմանք են հայտնել, թե ինչպես են կազմակերպել Ալիևի արտասահմանյան այցերը, որ համանախագահների ժամանման օրը ոչ միայն նախագահը, այլև ԱԳ նախարարը արտասահմանում են: Ավելին, Ալիևը Վիետնամից մեկնելու է Չինաստան: Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե այդ ընթացքում ում հետ են բանակցելու միջնորդները:
Համանախագահները Բաքու են այցելել Լեռնային Ղարաբաղից, շփման գիծը հատելուց առաջ միջնորդները բանակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ: Այս անգամ համանախագահները այցելել են նաև Քարվաճառ և Բերձոր: Ավելի վաղ համանախագահները Երևանում էին: Տարածաշրջանային այցի մասին հայտնի էր դեռ մի քանի շաբաթ առաջ և Ալիևի աշխատակազմը արտասահմանյան ուղևորությունը ծրագրելիս կարող էր հաշվի առնել միջնորդների այցը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



