Araratnews.am-ը գրում է.
Այսօր Ազգային Ժողովի նիստին «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում և «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծերի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ առաջարկով, որ օրենսդրական փաթեթի շրջանակներում տարանջատվեն իրարից վերը նշված 2 օրենքները:
«Գլխավոր առաջարկը այստեղ այն է, որ խոշոր ձեռնարկությունները, որոնք ունեն 1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն, նրանց համար այլեւս պարտադիր չի լինելու աուդիտորական հաշվառումը: Մենք չենք նպաստի այն քաղաքականության շարունակությանը աուդիտորական շուկայի բիզնեսի զարգացման համար: Աուդիտորական փոփոխությունը պետք է լինի ոչ թե պատադիրը հանելու, այլ աուդիտորական ծառայությունների համար իրենց պահանջները խստացնելու համար»,-ասաց Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



