Սա այն է, ինչ երթի ժամանակ տրուելու է (կամ փոխանցուելու է) ՌԴ դեսպանին եւ բաժանուելու է միջոցառումից անտեղեակ, բայց հետաքրքրուող քաղաքացիներին։ Նիւթի պատրաստմանը ուղղակի կամ հեռախօսով մասնակցել են նախաձեռնողներից 9 հոգի։ Միւսներին խնդրում ենք մինչեւ առաւօտ տեսակետ յայտնել։ Բազմացնելու ենք։
...........................................................................................................................................
Մենք՝ Հայաստանի ինքնիշխանութեան կողմնակիցներս, համերաշխելով այսօր՝ մայիսի 18-ին, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ՈՉ ՊՈՒՏԻՆԻԶՄԻՆ կարգախօսով ասպարէզ իջած ռուսական ժողովրդավարական ուժերին,
Ամբողջութեամբ համակարծիք լինելով նրանց բարձրացրած պահանջների հետ, մասնաւորապէս, անընդունելի համարելով հարեւան պետութիւնների նկատմամբ զաւթողական քաղաքականութեան իրականացումը,
Դատապարտելով ՊՈՒՏԻՆԵԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ գաղութատիրական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, որի յետեւանքով Հայաստանը յայտնուել է ընկերային եւ քաղաքական խորագոյն ճգնաժամի մէջ ու իրականութիւն է դառնում ռուսական կայսերապաշտութեան «Հայաստանը մեզ պէտք է առանց հայերի» կարգախօսը,
Արձանագրելով, որ այդ քաղաքականութեան դրսեւորումներից է Հայաստանի իշխանութիւններին ՊՈՒՏԻՆԻԶՄԻ ԿՈՂՄԻՑ պարտադրուող անհետեւողական եւ ազգավնաս գործելակերպը,
Հաշուի առնելով, որ ՌԴ դեսպանի տխրահռչակ յայտարարութիւնը եւ Հայաստան անունը Հարաւ-Կովկաս անունով փոխարինելու փաստը ոչ թէ պատահականութիւններ են, այլ անուրանալի ապացոյցը հայ ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի,
Համոզուած լինելով, որ մեր միասնական ապագայ հանդիսացող եւրոպական համագործակցութիւնից հայ եւ ռուս ժողովուրդներին մեկուսացնող պուտինիզմը նաեւ համամարդկային չարիք է,
Մենք հայ ժողովրդի ինքնիշխանութեան կողմնակիցներս ՈՉ ենք ասում ՊՈՒՏԻՆԻԶՄԻՆ ԵՒ ՊՈՒՏԻՆԻԶՄԻ խամաճիկ ՀՀ այսօրուայ իշխանաւորներին։
ԿԵՑՑԷ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԿԵՑՑԷ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել