Երրորդ աշխարհամարտը, ինչպես նշել եմ նախկինում, ընթանում է առանց անմիջական հակամարտող կողմերի՝ արևմուտքի և արևելքի մասնակցության: Այն ընթանում է երկու ճակատներում՝ եվրոպական և ասիական՝ Ուկրաինայում և Սիրիայում: Բայց կարծես մասամբ սխալվել եմ. արդեն մի քանի ամիս է այդ պատերազմում կա նաև ամերիկյան ճակատ՝ Վենեսուելա: Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի կասկածելի մահվանից հետո նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ նրա զինակիցը՝ Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելայում Ուգո Չավեսի իշխանության հաստատման և ամրապնդման օրվանից երկիրը ջերմ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի, Չինաստանի և այլ Ամերիկյան ազդեցության տակ գտնվող երկրների հետ: Երբ 2013թվականի մարտին Չավեսը մահացավ, սկսեցին խոսակցություններ պտտվել,որ նրա՝ քաղցկեղով անսպասելի հիվանդանալը Ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի գործն է; ԱՄՆ-ն իհարկե պատճառ ուներ նրա մահը կազմակերպելու.1999 ին, նախագահ դառնալիս, Չավեսը ազգայնացրեց և արևմտյան ընկերությունից խլեց նավթային արդյունաբերությունը և սկսեց իր «Բոլիվարյան» կոչվող բարեփոխումները,որի շնորհիվ երկրի տնտեսությունը առաջ անցավ, իսկ «Աղքատների Նախագահ» Չավեսի հեղինակությունը բարձրացավ: Չավեսը մտավ Ամերիկայի հետ ոչ բարեկամ լիդերների շարքը: Ինչևէ, Չավեսի մահվանից հետո նրա զինակից Նիկոլաս Մադուրոն դարձավ նրա իրավահաջորդ՝ընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում: Պրոամերիկյան ընդիմությունը չճանաչեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով,որ իրենց թեկնածուն է հաղթել իրականում: Ինչպես միշտ լինում է, սկսվեցին զանգվածային ցույցեր Մադուրոյի հրաժարականի պահանջեվ: Բախումներ սկսվեցին՝բնականաբար ոչ առանց հայտնի տեխնոլոգիաների: Ինչևէ, ի պատիվ Մադուրոյի, նա կարողացավ այնպես անել,որ այդ բախումները ընդիմության հետ առանց զինված բախումների անցնեն և համազգային երկխոսության փորձեր կատարվեցին: Վերջին ամիսներին սակայն Վենեսուելայում կրկին սկսել են եռալ կրքերը,բայց մարդիկ կարծես միայն Ուկրաինայի և Սիրիայի վրա են ուշադրություն դարձնում: Մի՛ մոռացեք, որ ամերիկյան ճակատում, Վենեսուելայից բացի, այլ երկրներում էլ կան պռո ռուսական ուժեր և Ռուսաստանը կարող է որոշել,որ պետք է ԱՄՆ-ի պես իր ազդեցության տակ եղած ուժերին գործի դնի, և ԱՄՆ քթի տակ լարված օջախներ ստեղծի,էլ չասեմ Կուբայի մասին: Այսպիսի զարգացումների դեպքում Ամերիկյան մայրցամաքը նույնպես կարող է թեժ կետեր ունենալ, որի աղբյուրը կարող է Վենեսուելան լինել:
Հ.Գ. Վախենամ Կովկասյան ճակատ էլ բացվի, բայց դրա մասին մի ուրիշ անգամ:



