Ես չգիտեմ` ով ինչ ա արել, ու ինչի համար ա մեղքերի քավություն անում հանուն պետության` եկեղեցուն նվիրաբերելով հողեր ու ձուլելով պետությունն ու եկեղեցին, բայց նույնը Տրդատ Գ-ն էր անում, ու ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում արդեն պարզ դարձավ, թե ինչ վտանգավոր հետևանքների դա հանգեցրեց: Այսօր էլ նույնն է կատարվում: Դաս չենք քաղել անցյալից: Էլի եկեղեցին հավակնում է դառնալ պետություն պետության ներսում... ու կործանել բուն պետությունը (եթե էսպես շարունակվի ու խորանա):

Միշտ էլ քաղաքականությունն ու կրոնը կողք կողքի են եղել... ու շահարկվել: Եկեղեցին Քրիստոսի խոսքի հակառակ առաջնորդվում է ոչ թե «Աստծոնը Աստծոն, Կեսարինը` Կեսարին», այլ` «Աստծոնը Աստծոն, Կեսարինը` եկեղեցուն» կարգախոսով: Ու կրոնի, սպեցեֆեկտների միջոցով խուսափում են պատասխան տալ ու իրական գործողություններ անել: 

Ինչի՞ չկա վարչապետի նկար նոր աշխատատեղեր ստեղծելիս կամ Թեղուտի անտառը, Մաշտոցի այգին պաշտպանելիս... ձև, արտաքին ձև, PR...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել