Բարոյական նորմերը խախտում ենք, հայկական իրականության մեջ ձևավորելով միմյանց անտեղի վիրավորելու, քաղաքակրթությունից հեռվացող նոր մշակույթ: Խոսքի և հավաքների ազատություն դրույթը ընկալել ենք առանց երկար-բարակ մտածելու: Հավաքների ընթացքում ազատ արտահայտվելը չի ենթադրում շրջապատի նկատմամբ ցինիկ վերաբերմունք, աղբախոսություն, հային ոչ հարիր լեքսիկոն, հոգեկան հիվանդի պահվածք: Էլ չեմ խոսում երկրի խորհրդանիշ հանդիսացող արժեքները անարգելու մասին: Չէ՞ որ մենք ընտրել ենք քաղաքակիրթ զարգացում ակընկալող ուղի, ինչո՞ւ ենք նորից ինքներս մեզ հետ շպրտում: Վարդգես Գասպարին ՀՀ Կառավարության շենքի առջև գետնին է գցում ՀՀ Նախագահի նկարը և ոտնահարում այն: Ինչ, դրանով ցույց է տալիս իր ազատակամ լինե՞լը: Թե՞ ալիևահաճո արարք է դա: Ուզում է, որ համացանցը ողողվի այդ ստոր տեսանյութով, որ Ալիևը ուրախանա՞... Ի՞նչ ենք սերմանում, այս ի՞նչ նոր մշակույթ է... Եվ երբ փորձում ես այն վերցնել գետնից, բաց թողած շան նման հարձակվում է վրադ: Ես, անկախ ներքաղաքական դրությունից և ստեղծված իրավիճակից, դատապարտում եմ յուրաքանչյուրին, ով անարգանքի կենթարկի պետության խորհրդանիշները` ԳԵՐԲԸ, ԴՐՈՇԸ, ՀԻՄՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ՆԱԽԱԳԱՀԻՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ.... Դե արի այդ Վանկա-Վստանկային բացատրի, որ եթե դու չես ընտրել նրան, դա չի նշանակում, որ ինքը իմ ու քո Նախագահը չէ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել