Araratnews.am-ը գրում է.
Լեհաստանի իշխանությունները կողմ են Ուկրաինայի և Շենգենի գոտու միջև մուտքի արտոնագրերի վերացմանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Ուկրաինան անում է այն ամենը, ինչը պետք է վաղուց աներ, որպեսզի օգտվեր Եվրամիության հետ ասոցացումից։ Ուկրաինան ընդունել է օրենքներ, որոնք անհրաժեշտ են երկխոսության երկրորդ փուլին անցնելու համար, ինչը ենթադրում է մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը և դրանց վերացումը։ Դա հնարավորություն է ստեղծում նրա համար՝ գնալու Մոլդովայի ճանապարհով և Ուկրաինայի ու Շենգենի գոտու միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու համար», – ասել է Սիկորսկին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



