Լեհաստանը կոչ է արել վերացնել Ուկրաինայի և Շենգենի գոտու միջև վիզային արտոնագրի ռեժիմը


12:21 , 14 մայիս, 2014

5e21309aa92ce5bf5b6cdc0c98c9a102Araratnews.am-ը գրում է.

Լեհաստանի իշխանությունները կողմ են Ուկրաինայի և Շենգենի գոտու միջև մուտքի արտոնագրերի վերացմանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ուկրաինան անում է այն ամենը, ինչը պետք է վաղուց աներ, որպեսզի օգտվեր Եվրամիության հետ ասոցացումից։ Ուկրաինան ընդունել է օրենքներ, որոնք անհրաժեշտ են երկխոսության երկրորդ փուլին անցնելու համար, ինչը ենթադրում է մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը և դրանց վերացումը։ Դա հնարավորություն է ստեղծում նրա համար՝ գնալու Մոլդովայի ճանապարհով և Ուկրաինայի ու Շենգենի գոտու միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու համար», – ասել է Սիկորսկին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ